Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանն աշխատանքից ազատվել է: Այս մասին տեղեկանում ենք Մալյանի ֆեյսբուքյան էջից, ով միաժամանակ տեղեկացրել է, որ ոստիկանության աշխատակազմում թվով 7 հաստիք է կրճատվել. «Ինձ ոչ ոք չի հեռացրել, մոտ 5 տարվա խորհրդական աշխատելուս տարիներին երբևէ, որևէ նկատողություն չեմ ստացել: ՀՀ Ոստիկանության աշխատակազմում հաստիքների կրճատումը համարում եմ օրինաչափ և ողջունում եմ օպտիմալացման քաղաքականությունը վերևից»,- նշել է Վլադիմիր Գասպարյանի արդեն նախկին խորհրդականը:
Իրավաբան.net