Արշակունյաց պողոտայի մի խումբ բնակիչներ կոլեկտիվ դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ իրենց շենքերի բակում՝ Արշակունյաց-Ֆրունզե խաչմերուկում, ապրիլ ամսից կատարվում են շինարարական աշխատանքներ: Ըստ դիմումատուների՝ կառուցված շինությունը խոչընդոտում է արեւի լույսի ներթափանցումը բազմաթիվ բնակարաներ,կառուցվում է հանրային սեփականություն հանդիսացող կանաչապատ տարածքում, որտեղ գտնվել էշենքերի բնակիչների կողմից նախկինում կառուցված զրուցարանը: Դիմումատուների պնդմամբ՝ իրենքդիմել են Երեւանի քաղաքապետարան նշված շինությունն ապամոնտաժելու խնդրանքով, սակայնարդյունքի չեն հասել:
Նշված խնդրի կապակցությամբ Պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել Երեւանի քաղաքապետին, ի պատասխան որի՝ Քաղաքապետը տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետարանիհամապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում նշվածշենքերի հարակից տարածքում կառուցված շինությունն ապամոնտաժվել է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Իրավաբան.net