Երևանում կգործարկվեն նոր տեսախցիկներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2016 հուլիսի 6-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները.

– Երևան քաղաքի Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկ,
– Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ-Ամիրյան փողոց խաչմերուկ,
– Երևան քաղաքի Էրեբունի-Դաշտենց-Այվազովսկու փողոցների խաչմերուկ,
– Երևան քաղաքի Սարյան-Բյուզանդի, Սարյան-Արամի փողոցների խաչմերուկներ,
– Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան-Պետրոս Ադամյան փողոցների խաչմերուկ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել