ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված՝ LEXUS GX 4.6 GAS (թողարկման տարեթիվը՝ 2011թ., hամարանիշը` 004LL50, արժեքը՝ 17.8 մլն դրամ) ավտոմեքենան գործադիրն այսօր տրամադրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին:
Նախագիծը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակզմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նախագծում նշվում էր, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին ավելացվել են նոր գործառույթներ, հարկավոր է նախարարության բնականոն և արդյունավետ գործունեությունն ապահովելու համար գերատեսչությանն ամրակցել նոր մեքենա, ինչը և արվեց:
Իրավաբան.net