Եկող շաբաթ՝ հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության օրը: Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի համաձայն հուլիսի 5-ը ոչ աշխատանքային է:
Հուլիսի 4-ը եկեղեցական ծիսակարգի համաձայն մեռելոց է: Սպասվում էր, որ կառավարությունը ամսի 4-ի երկուշաբթի օրը կտեղափոխի շաբաթ օր, այսինքն՝ աշխատողները հնարավորություն կունենան հանգստանալ 4 օր անընդմեջ, սակայն կառավարության այսօրվա նիստին նման որոշում չկար: Չի բացառվում, որ կառավարությունը արտահերթ նիստ կնշանակի այս շաբաթ և կլուծի տեղափոխման հարցը, ինչպես նախկինում, թեև ավելի հավանական է, որ մեռելոցը լինի աշխատանքային, քանի որ նմանաբնույթ որոշումները մշտապես քննադատության առարկա են դարձել:
Ինչևէ, աշխատողներին տեղեկացնում ենք, որ եկող շաբաթ ամսի 5-ը՝ երեքշաբթի օր, ոչ աշխատանքային է, այսինքն՝ աշխատողները կհանգստանան շաբաթ և կիրակի օրերին, այնուհետև՝ երկուշաբթի օրը կաշխատեն, իսկ երեքշաբթի օրը կլինի ոչ աշխատանքային:
Իրավաբան.net