Արման Վրեժի Հակոբյանը սովորում է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում: 2016թ. մայիսի 23-ին լրացել է նրա 19 տարին: Ուկրաինայի Հանրապետություն մեկնելու և 2010 թ. վերադառնալու պատճառով ուսումը մեկ տարով երկարաձգվել է: Ուսումնառությունը ավարտելու է 2017թ. հունիսին:
Ելնելով վերոշարադրյալից` կառավարությունն այսօր նպատակահարմար գտավ Արման Վրեժի Հակոբյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև 2017 թվականի ամառային զորակոչը:
Իրավաբան.net