Դավիթ Բալայանի նախագահությամբ կքննվի ծննդկանի և նրա երեխայի մահվան գործը

Ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործը մտել է դատարան: Դատաքննությունը կիրականացվ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, գործը կքննի դատարանի նախագահ Դավիթ Բալայանը: Տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրանք է առաջադրվել երկու բժիշկների՝ Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին: Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն՝ Շուշանիկ Բախշյանը, աշխատելով Շենգավիթ բժշկական կենտրոնում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Մարգարյանի հղիությունը: Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ` պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը: Նույն մեղադրանքն առաջադրված է նաև մյուս բժշկին:

Առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին: Շուշանիկ Բախշյանը գրավով, իսկ Մերի Մարգարյանը ստորագրությամբ ազատ են արձակվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել