Այսօր տեղեկացրել ենք, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր է ընտրվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանը: Ակադեմիայից մեզ տրամադրել են պարոն Առաքելյանի կենսագրությունը, որը ներկայացնում ենք ստորև.
Ծննդյան թիվ, վայր՝ 20 դեկտեմբերի 1974 թ., ք. Երևան
Ընտանեկան դրություն՝ ամուսնացած, երկու զավակ
Աշխատանքային
գործունեություն՝ 2015 թ. առ այսօր՝
1. Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր (դասավանդվոդ առարկաներ՝ ՀՀ քրեական իրավունք – Ընդհանուր և Հատուկ մասեր, Իրավական վիճակագրություն, Բռնությամբ կատարվող հանցագործություններ, Պատիժ նշանակելը).
2. ՀՀ արդարադատության ակադեմիայի «Քրեական իրավունքի արդի հիմնահարցերը» դասընթացի դասընթացավար
2016 թ. մայիս – հունիս՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի խորհրդական
2014 – 2016 թթ.՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման բաժնի պետ
2006 – 2015 թթ.՝ 1. Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ (դասավանդվոդ առարկաներ՝ ՀՀ քրեական իրավունք – Ընդհանուր և Հատուկ մասեր, Իրավական վիճակագրություն, Բռնությամբ կատարվող հանցագործություններ, Պատիժ նշանակելը).
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համակարգչային կենտրոն-գրադարանի տնօրեն.
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կարիերայի կենտրոնի համակարգող
2004 – 2006 թթ.՝ Երևանի պետական համալսարանի գիտական քարտուղար, ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար
2000 – 2004 թթ.՝ «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության իրավական հարցերով խորհրդատու
1998 – 2004 թթ.՝ 1. Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի ասիստենտ (դասավանդվոդ առարկաներ՝ ՀՀ քրեական իրավունք – Ընդհանուր և Հատուկ մասեր, Իրավական վիճակագրություն, Կրիմինալոգիա).
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համակարգչային կենտրոն-գրադարանի տնօրեն
1996 – 1998 թթ.՝ Զարգացման հայկական բանկի իրավախորհրդատու
Կրթություն,
գիտահետազոտական գործունեություն՝
27.06.2014 թ.՝ «Բռնությամբ կատարվող հանցագործությունները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ դոկտորական ատենախոսության պաշտպանություն (ՀՀ ԲՈՀ-ի՝ ԵՊՀ-ում գործող 001 մասնագիտական խորհուրդ)
2008 թ. փետրվար – մարտ՝ Միացյալ Թագավորության «Առանձնապես վտանգավոր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործակալություն» (ք. Հարլո, Մեծ Բրիտանիա), փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գծով վերապատրաստման դասընթացներ
21.10.1999 թ.՝ «Ընտանեկան-կենցաղային հարաբերությունների ոլորտում կատարվող սպանությունները և դրանց կանխումը Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ թեկնածուական ատենախոսության պաշտպանություն (ՌԴ Գլխավոր դատախազությանն առընթեր «Օրինականության և իրավակարգի ամրապնդման հիմնախնդիրների» գիտահետազոտական ինստիտուտ, ք. Մոսկվա)
1996 – 1999 թթ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա
1997 թ., հուլիս՝ Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, էլեկտրոնային-իրավական հետազոտությունների գծով վերապատրաստման դասընթացներ
1991 – 1996 թթ.՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
1981 – 1991 թթ.՝ Երևանի Ա.Ս. Պուշկինի անվ. թիվ 8 միջն. դպրոց
Մասնագիտական
հետաքրքրությունների
շրջանակ՝ մարդու իրավունքներ, ընտանեկան բռնություն, բռնությամբ կատարվող հանցագործություններ, մարդու դեմ ուղղված հանցագործություններ, թրաֆիքինգ, համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ, պաշտոնեական հանցագործություններ, խոշտանգումների կանխարգելում, հանցավորության և դրա դեմ պայքարի հիմնախնդիրներ, պատիժ նշանակելու հիմնախնդիրներ, կրիմինալոգիական հետազոտությունների մեթոդիկա
Օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն
Հմակարգչային հմտություններ՝ Word, Excel, Access, Front Page, Power Point, Internet
Այլ տեղեկություններ՝ – Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ.
– ՀՀ հատուկ քննչական ծառայության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի անդամ.
- Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի ազգային փորձագետ.
– «Պետություն և իրավունք» և «Դատական իշխանություն» գիտագործնական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ.
– ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը և նախագիծը նախապատրաստող աշխատանքային խմբի անդամ.
– Իրավաբանական գիտությունների թվով ինը թեկնածուների գիտական ղեկավարություն.
– մի շարք մենագրությունների, բուհական դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, գիտագործնական մեկնաբանությունների, ՀՀ-ում և արտասահմանյան երկրներում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան) տպագրված գիտական հոդվածների հեղինակ ու համահեղինակ
– Պարգևներ՝
1) ՀՀ վարչապետի հուշամեդալ.
2) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՙԿանխարգելում, օգնություն, փրկություն՚ մեդալ.
3) ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի շնորհակալագիր
Իրավաբան.net