Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հեռուստաեթերի ժամանակ երիտասարդների զորակոչն դադարեցնելու հրաման է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք Svoboda.org-ից:
«Մեզ պետք չեն զինծառայողներ, ովքեր ուժով են բանակ բերվել»,- ըստ աղբյուրի ասել է նախարարը՝ ընդգծելով, որ այսուհետ Վրաստանի բանակը դառնում է պայմանագրային:
Նաև հաղորդվում է, որ ներկայումս Վրաստանի զինված ուժերում զորակոչիկները կազմում են 10 տոկոս: Նախարարի հրամանն արգելում է զորակոչը, սակայն այն ամբողջությամբ չի վերացնում: Զորակոչիկներ կշարունակեն լինել պետական անվտանգության համակարգում, ՆԳՆ հատուկ ջոկատներում և այլ մարմիններում:
Լուսանկարում՝ Թինա Խիդաշելին
Իրավաբան.net