Նոր պաշտոնանկություններ և նշանակումներ վարչապետի որոշումներով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր որոշումներ է ստորագրել: Ըստ այդմ՝ գործադիրի ղեկավարը որոշել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել չորս տարի ժամկետով` մինչև 2020 թվականի հուլիսի 3-ը։

Բացի այդ նա կատարել է նաև պաշտոնից ազատում ու նոր նշանակումներ:

Գրիշա Հովհաննիսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից իր դիմումի համաձայն, այս պաշտոնին նշանակվել է Գևորգ Ներսիսյանը:

Վարչապետի որոշմամբ՝ Հասմիկ Ղազարյանը ազատվել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից` իր դիմումի համաձայն, նրա փոխարեն տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գրիշա Հովհաննիսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել