Հունիսի 22-ին, ժամը 6-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 54-րդ կ/մ-ին բախվել է երկաթե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը՝ 1992 թ. ծնված Նարեկ Ադամյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: Մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Հունիսի 23-ին, ժամը 01.00-ին, «Լանդ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել պատին, ինչի հետևանքով վարորդը` 1980 թ. ծնված Վրեժ Դանիելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է: