ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն մշտապես փորձում է կարգ ու կանոն ապահովել կառավարության նիստերի դահլիճում: Շատ հաճախ նա հենց նիստերի ընթացքում նկատողություններ է անում կառավարության անդամներին: Հերթական վարչապետին զայրացրել էր դահլիճի վերջին հատվածում գործադիրի անդամների ակտիվությունը:
Զեկույցներից մեկի ժամանակ, նա զայրացած ասաց. «Էտ վերջում շատ եք խոսում այսօր, ի՞նչ է պատահել»,- այս նկատողությանը բնականաբար ոչ ոք չարձագանքեց, բայց դահլիճում միանգամից լռություն տիրեց:
Իրավաբան.net