Մայրաքաղաքում խոշոր խցանումներ են փակ փողոցների պատճառով. քաղաքապետարանը ոչինչ չի նախազգուշացրել

Չնայած այն հանգամանքին, որ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, թե մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն միայն հունիսի 24-ին, 25-ին և 26-ին, սակայն այսօրվանից արդեն Հանրապետության հրապարակը փակ է:

Քաղաքային իշխանության անփույթ վերաբերմունքի արդյունքում հարյուրավոր վարորդներ, ովքեր երթևեկում են հրապարակով, հայտնվել են խոշոր խցանումների մեջ:

Վարորդներին իրազեկում ենք, որ ինչպես երեկ, այպես էլ այսօր ու վաղը Հանրապետության հրապարակ մուտք գործող որոշ փողոցներ կլինեն փակ: Այնպես որ խորհուրդ ենք տալիս այս օրերին խուսափել մայրաքաղաքի նշված հատվածով երթևեկելուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել