Հունիսի 20-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Գյումրիի բնակչուհի Ռիտա Հ.-ն և հայտնել, որ Գյումրիի Ֆանտաններ թաղամասում բնակվող իր ամուսնու հարևաններն իրեն հայտնել են, որ մի քանի օր է մայրը և որդին չեն արձագանքում և նրանց տնից տհաճ հոտ է գալիս:
Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Մանուշյան փողոցի թիվ 228/268 տնակում հայտնաբերել է 1936 թ. ծնված Սիրիկ Հակոբյանի և 1960 թ. ծնված Սարգիս Հակոբյանի դիակները:
Հունիսի 21-ին ստացված դատաբժշկական եզրակացության համաձայն՝ նրանց մահը վրա էր հասել «փակ գանգուղեղային վնասվածքի» հետևանքով:
Փաստի առթիվ հունիսի 21-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ձեռնարկաված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների և որոնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, նշված տնակում, վիճաբանության ժամանակ, Սիրիկ և Սարգիս Հակոբյաններին մուրճով և ապակե տարաներով հարվածել և սպանել է Գյումրի քաղաքի բնակիչ, 1975 թ. ծնված, նախկինում դատված Գոռ խաչատրյանը:
Գ. Խաչատրյանը ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն
Իրավաբան.net