Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի

Դավիթ Բունիաթյանը (ծնված 1996թ.) 2016 թվականին ընդունվել է Փրինսթոնի համալսարանի ասպիրանտուրա, որն ավարտելու է 2021 թվականի ամռանը:

Բուհն ընդգրկված է ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմամբ սահմանված` «Lսys.am» կայքում տեղակայված «Լույս» հիմնադրամի կողմից նախատեսված օտարերկրյա տասը լավագույն բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատությունների ցանկում:

Դ. Բունիաթյանի մայրը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն` խնդրելով  որդուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման համաձայն մինչև ուսումնառության ավարտը:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության վաղվա նիստին ներկայացրել է նախագիծ, որով Դ. Բունիաթյանին հնարավորություն է ընձեռվում ավարտելու ուսումնառությունը, այնուհետև` ներկայանալու զինվորական ծառայության:

Վերոշարադրյալից ելնելով` ըստ ԿԳՆ-ի՝ նպատակահարմար է Դավիթ Գագիկի Բունիաթյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել