Հրդեհ Երևանում. տուժել է մանկահասակ երեխա

Հունիսի 21-ին, ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 19 շենքի նկուղից ծուխ է դուրս գալիս. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.25-ին, մարվել` 19.56-ին:  Այրվել է կենցաղային աղբ՝ 20 ք.մ տարածքում: Հրշեջ-փրկարարները իրականացրել են տարահանման աշխատանքներ: Բնակարաններից տարհանվել են՝ Գ.(2015թ. ծնվ.), Հ. (ծնվ. 2011թ.), Ա. Խ.-ը և Է. Խ.-ը (1932թ. ծնվ.):

Գ և Հ. Խ.-ը ծխահարումով հոսպիտալացվել են «Մուրացան» ԲԿ, իսկ Է. Խ.-ը «Արմենիա» ԲԿ: Բժիշկները Գ. և Հ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել