Կենսաթոշակառու Լ.Ա.-ն 2014թ. վճարել է 1.683 ՀՀ դրամ գույքահարկ, սակայն 2015թ. իրենից պահանջել են վճարել արդեն 5.350 դրամ: Այդ բարձր գումարը նա պետք է վճարեր նաև 2016թ. համար:
Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրեն պարզաբանել են, որ հարկի չափը ավելացել է, քանի որ բարձրացել է բնակարանի կադաստրային արժեքը: Այդ իրավիճակը տարօրինակ համարելով Լ.Ա.-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, խնդրելով պարզաբանել եղելությունը: Կոմիտեից հայտնել են, որ 2014-2016թթ. մասսայական վերագնահատման ժամանակ քաղաքացու բնակարանը գնահատվել է 8.252.621 ՀՀ դրամ, սակայն կատարվել է անշարժ գույքի կադաստրային արժեքի վերագնահատում, որի արդյունքում նրա կադաստրային արժեքը փոփոխվել է և կազմում է 4.126.310 ՀՀ դրամ, որն էլ հիմք է հանդիսանում 2014-2016թթ. գույքահարկի հաշվարկման համար: Փաստորեն 2016թ. դրությամբ գույքարակի գծով գերավճարը կազմել է 7.033 դրամ:
Այսպիսիով, եթե աճել է Ձեր անշարժ գույքի գույքահարկը, ապա դիմեք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ անշարժ գույքի իրական կադաստրային արժեքը ճշտելու համար:
Իրավաբան.net