Հակամենաշնորհային թեժ գիծ է բացվել

Ի կատարումն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի՝ կառավարությունում բացվել է թեժ գիծ՝ 56-23-52 հեռախոսահամարով:

Այս մասին տեղեկանում ենք գործադիրի կայքից: Ըստ աղբյուրի՝ թեժ գծին կարող են դիմել սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքների ներմուծման, ապրանքային շուկայում դրանց մրցակցության խոչընդոտման, փոքր և միջին ձեռնարկատերերին շուկայից դուրս մղման և նորերի մուտքի սահմանափակման, սպառողների շահերի ոտնահարման, կոռուպցիոն, գների անհիմն տատանումների, ինչպես նաև դրանց հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի, փորձաքննությունների, սերտիֆիկատների, վճարումների, ժամկետների, դրանց իրականացնող մարմինների և բողոքարկման կարգի հետ կապված բողոքների և առաջարկությունների առկայության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել