Սառնարանի միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Հունիսի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված սառնարանի զննությամբ թաքստոցից հայտնաբերել և առգրավել են 6 բջջային հեռախոսի ականջակալ, 8 լիցքավորման սարք և 9 բջջային հեռախոս: Հայտնում են ԱՆ քրեակատարողական վարչությունից: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել