Պաշտպանի միջամտությամբ վերացվել է քաղաքացու նկատմամբ կիրառված արգելքը

Քաղաքացին զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ եւ հայտնել, որ դեռեւս 2015թ. Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, եւ ինքը ճանաչվել է տուժող: Հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Քաղաքացին հայտնել է, որ 2016թ. մարտի 19-ին Զվարթնոց օդանավակայանից ցանկացել է մեկնել արտերկիր, սակայն Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով սահմանափակված է եղել իր՝ երկրից դուրս գալու հնարավորությունը:

Ահազանգի հիման վրա Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման աշխատակիցը նույն օրը կապվել է Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի հետ, ով գրություն է ուղարկել Ոստիկանություն՝ քաղաքացու ազատ տեղաշարժման արգելքը վերացնելու համար:

Արդյունքում, քաղաքացու նկատմամբ կիրառված արգելքը վերացվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել