Վճռաբեկ դատարանի ԵԿԴ/0389/02/11 գործով հայցվորը դիմելով դատարան՝ Իզաբելլա Թամանովան և Հեղինե Սիմոնյանը պահանջել են Արա Հովհաննիսյանին պարտավորեցնել անհապաղ իրենց տրամադրել տանիքի դռան փոփոխված փականի բանալին և դրանից հետո, առանց Իզաբելլա Թամանովայի և Հեղինե Սիմոնյանի համատեղ համաձայնության, տանիքի հատվածում որևէ փոփոխում (աշխատանքներ) չկատարել:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների uեփականատերերին ընդհանուր բաժնային uեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաuտաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպեu նաև մեկից ավելի շինություններ uպաuարկող և բազմաբնակարան շենքի միաuնական ամբողջական uպաuարկման համար նախատեuված մուտքերը, աuտիճանավանդակները, աuտիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, uանիտարատեխնիկական և այլ uարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիuանում այլ անձանց uեփականություն: Դատարանը նաև վերլուծել է ՀՀ Սահմանադրությունը, կոնվենցիաներ:
Նշվել է, որ բազմաբնակարան շենքի սեփականատերերն ունեն ընդհանուր համաձայնությամբ ընդհանուր գույքը տիրապետելու, օգտագործելու և կառավարելու իրավունք, մինչդեռ Արա Հովհաննիսյանը ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքում ինքնակամ կերպով փոխել է շենքի տանիքի դռան փականը, որի բանալին չի տրամադրել այդ տարածքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունք ունեցող անձանց` տվյալ դեպքում Իզաբելլա Թամանովային և Հեղինե Սիմոնյանին` դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված սեփականատիրոջ իրավազորություններից օգտվելու վերջիններիս իրավունքը:
Ըստ դատարանի` օրենսդիրը նախատեսել է բազմաբնակարան շենքի կառավարման` այդ թվում ընդհանուր բաժնային սեփականության օգտագործման և տնօրինման առանձին կարգ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ կարգն ամենևին չի վերացնում բաժնային սեփականության մասնակիցների իրավունքները, այդ թվում դրանց պաշտպանության իրավունքը, որոնք նախատեսված են ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Հետևաբար բազմաբնակարան շենքի սեփականատերերի իրավունքների և դրանց իրականացման առանձնահատուկ կարգի (ընդհանուր ժողովի կողմից կառավարման հարցերի լուծում) միջև պետք է գտնվի ողջամիտ հավասարակշռվածություն` օրենսդրության տրամաբանությունը չխախտելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հավասարակշռվածությունը դրսևորվում է հետևյալ կանոնի պահպանմամբ` քանի դեռ սեփականատերերի ընդհանուր ժողովի կողմից վերջինիս իրավասությանը վերապահված հարցը որոշմամբ լուծում չի ստացել, մյուս բաժնային սեփականության մասնակիցներն իրավունք ունեն պաշտպանելու ընդհանուր բաժնային սեփականության իրենց իրավունքի ցանկացած խախտում: Նշված դիրքորոշումը բխում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածից, որի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Իզաբելլա Թամանովան և Հեղինե Սիմոնյանն իրավունք ունեն դիմելու դատարան իրենց իրավունքների խախտումը վերացնելու պահանջով, իսկ սեփականատերերի ընդհանուր ժողովի իրավասությունը տվյալ դեպքում չի խախտվում, քանի որ վերջինս իրավունք ունի տվյալ հարցի վերաբերյալ կայացնել որոշում, և Բազմաբնակարան շենքի կառավարման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրենքով նախատեսված` իր լիազորությունների սահմաններում և համապատասխան ձայների առկայությամբ ժողովի ընդունված որոշումը պարտադիր կլինի բազմաբնակարան շենքի շինությունների բոլոր սեփականատերերի համար, այդ թվում և նրանց, ովքեր անկախ պատճառներից չեն մասնակցել քվեարկությանը կամ դեմ են քվեարկել որոշմանը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Իրավաբան.net