Թունելներում մի քանի գործողություններ կան, որ արգելվում է վարորդին կատարել:
Նախ վարորդներն իրավունք չունեն հետադարձ կատարել, բացի այդ թունելներում արգելվում է վազանցի իրականացումը, ինչպես նաև կանգառ:
Միաժամանակ պետք է իմանալ, որ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, անկախ ճանապարհի լուսավորվածությունից, ինչպես նաև թունելներում երթևեկող տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն հետևյալ լուսային սարքերը`
1) բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցների և մոպեդների վրա` լապտերների հեռահար կամ մոտակա լույսը, հեծանիվների վրա` լապտերները կամ լապտերիկները, իսկ լծասայլերի վրա` լապտերիկները (առկայության դեպքում).
2) կցորդների և քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա` եզրաչափային լույսերը:
Այս մասին նշվում է ՀՀ կառավարության N 955-Ն որոշման մեջ:
Իրավաբան.net