Ի՞նչ կենսագրություն ունի գլխավոր դատախազի նախկին տեղակալը

Ինչպես հայտնել ենք, այսօր ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել է գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանը: Նա ծնվել է 1958թ մայիսի 9-ին, Վերին Արտաշատում:

Մասնագիտական Գործունեություն

2013 թվականի  հոկտեմբերի 10-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

1999-2001 թ.՝ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազ

2001թ. մարտի 29-ի ՀՀ Նախագահի հրամանագրով Հ.Բադալյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ

1992-1999 թ.՝ աշխատել է Արտաշատի միջշրջանային դատախազի պաշտոնում

1988-1992 թ.՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ

1986-1988 թ.՝ Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերի քննիչ

1982-1986 թ.՝ աշխատել է Կիրովական քաղաքի դատախազության ստաժոր, ավագ քննիչ

Կրթություն

Իրավաբանական կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում` գերազանցությամբ ավարտելով իրավագիտության ֆակուլտետը

Պարգևներ

Խրախուսվել է ԽՍՀՄ գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանի Հանրապետության Նախագահի  կարգադրությամբ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով պարգևատրվել է  Մխիթար Գոշ մեդալով

Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի  հրամանով պարգևատրվել է Համագործակցության ամրապնդման համար մեդալով

Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի հրամանով պարգևատրվել է անվանական զենքով

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով պարգևատրվել է Մարտական համագործակցության համար մեդալով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի  հրամանով շնորհվել է Դատախազության պատվավոր աշխատող կոչում և պարգևատրվել համապատասխան կրծքանշանով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի  կարգադրությամբ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել