Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գույքն ու դրամական միջոցները

Էջմիածնի քաղաքապետը՝ Կարեն Գրիգորյանը 2011թ. վերջում ունեցել է 2,4 մլն դրամ, 455 ԱՄՆ դոլար ու 4189 եվրո: Բացի այդ տարվա ընթացքում նա 12 մլն դրամի բաժնեմաս է ձեռք բերել, հանձնել է 6 մլն դրամի փոխառություն:

Ստացել է 12 մլն դրամ նվիրատվություն, ըստ էության՝ բաժնեմաս են նվիրել քաղաքապետին:

Պարոն Գրիգորյանը 2012թ. պաշտոնի ստանձման հայտարարագրում նշել է, որ ունի անհատական մեկ բնակելի տուն ու բնակարան, բացի այդ՝ TOYOTA COROLLA 1.6 մակնիշի ավտոմեքենա:

2015թ. նա 3.1 մլն դրամով վաճառել է Տոյոտան և գնել AUDI Q5 3.2 մակնիշի ավտոմեքենա՝ 8 մլն դրամով:

Գնալով աճել են նաև քաղաքապետի դրամական միջոցները 2015թ. վերջում նա ունեցել է 6,2 մլն դրամ, 1800 դոլար ու 5200 եվրո:

Պաշտոնյայի կինը ունի 4 մլն դրամ, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տվյալների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել