Ջեմով կոնֆետների միջից հայտնաբերել են երեք սպիտակ դեղահաբեր

Հունիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Կ.-ին քաղաքացի Մ. Մ.-ի կողմից բերված հանձնուքում եղած ջեմով կոնֆետների միջից հայտնաբերել են երեք սպիտակ դեղահաբեր` 3 գրամ ընդհանուր քաշով:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

02 17.06.2016

Իրավաբան.net 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել