Անթույլատրելի ենք համարում երեխաներին նման հոգեբանական ապրումներին դրդելը. ՄԻՊ

Ի պատասխան սոցցանցերում հոգեհանգստի արարողությանը երեխաների մասնակցության մասին արված հարցումների՝ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը հրապարակել է ՄԻՊ-ի հայտարարությունը, որում ասվում է. «Մտահոգիչ է հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին երեխաներին կազմակերպված ձեւով մասնակից դարձնելու փաստը: Անթույլատրելի ենք համարում երեխաներին նման հոգեբանական ապրումներին դրդելը: Հուսով ենք, որ կարվի հնարավորը՝ հետայսու նման դեպքերը բացառելու ուղղությամբ»:

Հիշեցնենք՝ հայ երգչուհի Օֆելյա Համբարձումյանի հուղարկավարության արարողությանը ներկա էին երեխաներ և բավականին մոտ էին կանգնած երգչուհու մարմնին, այս հանգամանքը սոցիալական ցանցերում բուռն քննադատության արժանացավ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել