Սերգեյ Բ.-ին հայտնաբերվեց Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 17-ին, ժամը 00.35-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Սերգեյ Բ.-ն, ով հունվարի 9-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի /առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/ 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել