Վարդենիսի ռազմական ոստիկանության շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել տեսուչի և սպաների միջև: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
Ըստ աղբյուրի՝ 4 անձ այս գործով ձերբակալվել է: