ՊՆ մամուլի քարտուղարը լրագրողին բերման ենթարկելու տեղեկության մասին (լրացված)

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Armlur.am կայքի կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկում իրենց աշխատակցին: Տեղեկացնենք, որ ՀՀ ՌՈ-ը նման գործառույթ իրականացնել չի կարող: Խոսքը գնում է ՀՀ Քննչական Կոմիտեի քննիչի օրենքով նախատեսված ծանուցագրի պահանջները չկատարելու մասին:

Հ.Գ. Հատուկ Թագուհի Թովմասյանի համար (պարբերականի խմբագիր): Ձեր զրպարտիչ նյութի մեխն ու անգամ վերնագիրը այն մասին է, որ դա իրականացվում է կոնկրետ անձի հրահանգով: Իմ պարզաբանումը այն մասին է, որ դա իրականացվում է համապատասխան պետական մարմնի կողմից, որը անգամ ՀՀ ՊՆ-ի հետ որևէ կապ չունի: Այսքանից հետո թող ընթերցողները որոշեն թե ով է ապատեղեկատվությամբ զբաղվում:»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել