Հունիսի 16-ին` ժամը 15.38-ին, տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
ԱԻՆ-ից հաղուդում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սելավային հոսքը Մ-4 ավտոճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Իրավաբան.net