Հովիկ Աբրահամյան. առաջարկվող 2 մլրդ դրամի փոխարեն հատկացվելու է 20 մլն դրամ

Այսօր գործադիրը լրացում կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով թույլատրվել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ էներգախնայողության միջոցառումների ծրագիր իրականացնել նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Նախնական էներգետիկ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էներգախնայողության միջոցառումների ծրագրի իրականացման դեպքում հնարավոր է ապահովել էներգետիկ ծախսերի առնվազն երեսունվեց տոկոս տարեկան խնայողություն: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը 2015թ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Սևան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Հրազդան», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում և նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տարածքում իրականացրել է էներգախնայողության միջոցառումների ծրագիր:

Անտառների, անտառային հողերի տարածքներով և անտառուղիներով անցնող էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիների պահպանման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման արդյունքում առաջացած փայտանյութի անտառից դուրս բերման և տարածքը տնօրինողի ներքին պահեստ տեղափոխման աշխատանքների ֆինանսավորման հարցը կանոնակարգելու նպատակով՝ կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում՝ կիրականացվեն էլեկտրական ցանցերի համակարգի անխափան գործունեությանն ու անտառուղիներում, անտառների և անտառային հողերի տարածքներում հրդեհաանվտանգ վիճակի ապահովմանն ուղղված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետ Աբրահամյանն անդրադառնալով հարցին՝ նշել է, որ կառավարության աշխատակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջարկվող 2 մլրդ դրամի փոխարեն հատկացվելու է 20 մլն դրամ: Վարչապետի խոսքով՝ եթե այդ 2 մլրդ դրամը հատկացվեր, ապա այն ծանրանալու էր հոսանք օգտագործողների վրա և սակագինը բարձրանալու էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել