Թոշակառու կինը հարբած երթևեկել է և վրաերթի ենթարկել երեխայի

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է մեքենան բախվում խանութի ապակեպատ պատնեշին և վրաերթի ենթարկում 6-ամյա երեխայի, ով քաղցրավենիք էր ընտրում: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:

Ըստ աղբյուրի՝ վարորդը 79-ամյա Մարիոն Սմիթը դատարանում խոստովանել է, որ ղեկին հարբած վիճակում է եղել:

Տարեց կնոջը 3 տարի զրկել են վարորդական վկայականից, նրա նկատմամբ նշանակել են 50 ժամյա ուղղիչ աշխատանքներ և տուգանք 170 ֆուտի չափով:

Նշենք, որ երեխան լուրջ վնասվածքներ չի ստացել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել