Վիտալի Ավագյանը սովորում է Լոնդոնի կայսերական քոլեջի ասպիրանտուրայում` «Կառավարում» մասնագիտությամբ: Վերոնշյալ բուհը ներառված է ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմամբ հաստատված «Lսys.am» կայքում տեղակայված լավագույն տասն օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում: Վ. Ավագյանի ուսումնառության ժամկետը նախատեսված էր երեք տարի և վեց ամիս, ինչի կապակցությամբ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 990-Ա որոշմամբ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում մինչև 2016 թվականի գարնանային զորակոչ:
2016 թվականի մարտի 9-ին ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել «Լույս» հիմնադրամը՝ Վ. Ավագյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետման ժամկետը մինչև 2016 թվականի ձմեռային զորակոչ երկարաձգելու խնդրանքով: Ըստ «Լույս» հիմնադրամի տեղեկանքի՝ վերջինս կավարտի իր ասպիրանտական ծրագիրը 2016 թվականի սեպտեմբերի 29-ին:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր գործադիրի առաջարկեց երիտասարդին զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետման ժամկետը երկարաձգել, ինչը ընդունվեց:
Իրավաբան.net