Օռլանդոյի ահաբեկչության հեղինակ Օմար Մաթենի կինը տեղյակ է եղել վերջինիս հարձակման պլանների մասին. նրա նկատմամբ կարող է մեղադրանք առաջադրվել

Reuters-ը գրում է, որ Օրլանդո քաղաքի գեյ-ակումբի վրա հարձակված և 50 անձի սպանած ահաբեկիչ Օմար Մաթենի կինը տեղյակ է եղել նրա ծրագրերի մասին և շուտով նրա նկատմամաբ կարող է մեղադրանք առաջադրվել՝ ԱՄՆ-ի պատմության մեջ տեղի ունեցած ամեադաժան զանգվածային սպանության առնչությամբ:

Ըստ հաղորդման դաշնային գլխավոր ատենակալների նիստ է գումարվել, ովքեր հնարավոր է, որ մեղադրանք առաջադրեն Օմար Մաթենի կնոջ՝ Նուր Սալմանի նկատմամբ չորեքշաբթի օրը:

«Ենթադրվում է, որ նա տեղյակ է եղել, թե ինչ է կատարվում: Նա, անշուշտ, շատ մեծ կարևորություն ունեցող անձ է այս պահին և կարծես թե պատրաստ է համագործակցության ու կարող է մեզ շատ կարևոր տեղեկատվություն տրամադրել»,_ CNN-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի սենատոր Անգուս Քինգը:

Օմար Մաթենը, ով ոստիկանների կողմից սպանվել է 3 ժամ տևած փոխհրաձգությունից հետո, հարձակման ժամանակ զանգահարել է «911» հեռախոսահամարով և հայտարարել, որ ISIS-ի անդամ է: Սակայն ըստ դաշնային քննիչների չկա որևէ ապացույց, ըստ որի նա հրահանգ կամ օգնություն է ստացել որևէ ահաբեկչական խմբավորումից: 29-ամյա Մաթենը ԱՄՆ-ի քաղաքացի էր, ով ծնվել էր Նյու Յորքում, սակայն ծնողները ներգաղթել են Աֆղանստանից:

FoxNews-ը՝ հղում անելով ՀԴԲ-ի աղբյուրին (ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրո) գրում է, որ դատախազները մտադիր են մեղադրանք առաջադրել Մաթենի կնոջը սպանության և  սպանության փորձի  դրվագներով՝  հարձակման մասին իրավապահ մարմիններին չտեղեկացնելու և դաշնային քննիչներին խաբելու համար:

Հարցաքննության ընթացքում Սալմանը նշել է, որ փորձել է տարհամոզել ամուսնուն չդիմել նման արարքի և նաև խոստովանել է, որ նախքան ամունու կողմից իրականացված հարձակումը նա առնվազն մեկ անգամ նրան մեքենայով տարել է նույն ամումբը:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել