Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել: ՆՀ-470-Ա հրամանգրում նշվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Գագիկ ՂԱԼԱՉՅԱՆԻՆ ազատել Հունաստանի Հանրապետությունում, Ալբանիայի Հանրապետությունում, Կիպրոսի Հանրապետությունում, Սերբիայի Հանրապետությունում և Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: