Փաստաբան Գարիկ Գալիկյանին նկատողություն տվեցին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը երեկ քննարկելով փաստաբան Գարիկ Գալիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, որոշել է.

  1. Փաստաբան Գարիկ Գալիկյանին (արտոնագիր թիվ 644) ճանաչել մեղավոր «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 2.2.3 ենթակետի պահանջների խախտման համար:
  2. Փաստաբան Գարիկ Գալիկյանի (արտոնագիր թիվ 644) նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նկատողություն:

Պալատի խորհուրդն արձանագրել է, որ փաստաբան Գարիկ Գալիկյանի կողմից արված «Երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու ու պետք է վառել, այո, միշտ տրորել եմ, տրորել եմ ու գնալու եմ տենց էլ առաջ» արտահայտությունները, հրապարակային հնչեցնելու վարքագիծը՝ անկախ նրանից, թե ով է հանդիսանում այդ արտահայտությունների հասցեատերը չի նպաստում փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը,  հակասում է  Կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՓՊ մամուլի ծառայությունից:

Հավելենք նաև, որ խոսքը գնում է հոմոսեքսուալների մասին, Գալիկյանը նման կերպ էր արտահայտվել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց հասցեին հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել