Նոր պաշտոնանկություններ և նոր նշանակում՝ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ

Քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշումներ է ընդունել՝ կառավարությունում պաշտոնանկությունների և նոր նշանակման վերաբերյալ:

497-Ա որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արտաշես Բախշյանին ազատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն»:

498-Ա որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը`  Արտակ Ասատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնից»:

499-Ա որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արտակ Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել