«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 14-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց, Շիրակի, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոց, Բագրատունյաց փողոցներով պարփակված թաղամասերի և Էրեբունի օդանավակայանին հարակից տարածքի թվով 4266 բնակիչ-բաժանորդների և 20 տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև հարակից 2 գազալցակայանների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Իրավաբան.net