ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2016 թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նախնական քննությամբ պարզվել է, որ նորածնի առքն ու վաճառքը կազմակերպվել է բուժաշխատողների կողմից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի N բժշկական կենտրոնի բժշկուհի Կարինե Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի կազմակերպելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելը), իսկ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 38-168-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք ու վաճառքի կազմակերպելը) և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելուն օժանդակելը)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նորածնի մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի վաճառքը՝ խնամքը հանձնելու նպատակով), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: