Բնական աղետից զինվորներ են մահացել. ի՞նչ է եղել դեպքի օրը

Հունիսի 8-ին դժբախտ դեպք էր տեղի ունեցե Արցախի N զորամասերից մեկում:

Ըստ պաշտոնական հայտարարության՝ տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից:

Այս դեպքի վերաբերյալ Իրավաբան.net-ին հաջողվեց տեղեկատվություն ստանալ Վարդան Ղրմաջյանի հարազատներից:

Վարդանը Էջմիածնից էր, նա Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում է սովորել, ծանրամարտիկ էր:

Զորամասում, որտեղ նա ծառայում էր, իրականացվում էր մարտական հերթափոխ հարակից սարերից մեկի մոտ: Ամսի 8-ին Վարդանը, շարքային Արմեն Պավելի Գազարյանը և ևս մեկ սպա զինվորական մեքենայով եղել են սարի լանջին, բացի այդ մի քանի այլ զինծառայողներ գտնվել են ստորոտում՝ ծանր զրահատեխնիկայով:

13432393_541537462714114_1046811939710518185_n

Լուսանկարում՝ Վարդան Ղրմաջյանը

Հարազատների խոսքերով դեպքը տեղի է ունեցել գիշերը 11:00-12:00-ն ընկած հատվածում: Վարդանը և մյուս երկու զինծառայողները նկատել են, որ մեքենայի մեջ ջուր է լցվում:

Հարազատներն ասում էին՝ գիշերային ժամերին այստեղ բավականին դժվար տեսանելի է, նրանք կարծում են՝ հենց այդ պատճառով է, որ զինծառայողները չեն տեսել՝ ինչի հետ գործ ունեն:

Սպան, փորձելով փրկել զինվորներին, հրահանգել է բարձրանալ մեքենայի վրա, ինքը նույնպես ցանկացել է բարձրանալ, սակայն չի հասցրել, ցեխի, սառույցի մեծ ալիքը այնպես է հարվածել մեքենային, որ այն շրջվել է: Այդ ընթացքում Վարդանը նետվել է ցեխի մեջ, իսկ Արմենը բռնվել է բեռնատարից, ինչի արդյունքում մեքենան շրջվել է հենց զինվորի վրա:

Հարազատները պատմեցին, որ ջրհեղեղն այնքան ուժգին է եղել, որ անգամ սարի ստորոտում գտնվող ծանր զրահատեխնիկան է տեղաշարժել: Մյուս զինվորները, տեսնելով, որ իրենց է մոտենում ջրհեղեղ, մտել են զրահատեխնիկայի մեջ, նրանք չեն վնասվել:

Մեր զրուցակիցները նաև ասացին, որ Վարդանին մի քանի օրից պետք է զորացրվեր: Զորամասի հրամանատարությունը խոստացել էր նախորդ երկուշաբթի սկսել գործընթացը, բայց ամեն անգամ ձգձգում էին զորացրումը և զինվորին տանում էին դիրքեր:

10408887_119898861713184_2890420244053191175_n 254190_447803321970199_296361454_n

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել