Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 10-ին, ժամը 23-ին, 1963 թ. ծնված Սաթենիկ Պ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 10-ից 11-ը, իր բնակարանի բանալին գտնվել է հարևանի՝ 1985 թ. ծնված Մագդա Մ.-ի մոտ: Ժամը 19-ի սահմաններում վերցնելով բանալին՝ նկատել է, որ ննջասենյակի պահարանում դրված զարդատուփից գողացել են 1 ոսկյա վզնոց և 2 ոսկյա մատանի` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 11-ին, ժամը 14-ին, Միկրոշրջան թաղամասի թիվ 17 շենքի բակից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Մագդա Մ.-ն, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է: