ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց նորանշանակ տեղակալ Դ. Մելքոնյանին

 ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Դավիթ Մելքոնյանին:

Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Դավիթ Մելքոնյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի 2016 թվականի հունիսի 8-ի հրամանագրով՝ Դավիթ Մելքոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել