Գերատեսչությունները 10 օրում պետք է ավարտեն ծառայողական մեքենաների կրճատման գործընթացը

Այսօր կառավարության նիստին կրկին քննարկվեց ծառայողական մեքենաների կրճատման հարցը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացնում էր այս գերատեսչությունում կատարված աշխատանքները:

Նրա զեկույցից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց գործադիրի անդամներին` հանձնարարելով 10 օրվա ընթացքում ավարտել ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը և համապատսխան փաստաթղթերը ներկայացնել իրեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել