Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանն արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրվող (խոշոր չափերի թմրամիջոցի իրացում) Մայիս Գրիգորյանին և անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արմեն Հայրապետյանը՝ հավելելով, որ ամբաստանյալը 1 տարի 2 ամիս գտնվում էր կալանքի տակ:
«Նշված արդյունքին հասել ենք նախաքննության փուլից սկսած ակտիվ պաշտպանություն իրականացնելու արդյունքում: Շնորհակալ եմ դատարանից արդար և օբյեկտիվ դատավճիռ կայացնելու համար»,- նշել է նա:
Դատախազը ամբաստանյալի համար պահանջել էր 6 տարի ժամկետով ազատազրկում:
Իրավաբան.net