Թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով 2016 թվականի մայիսի 25-ին կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում էարտահայտել հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման՝ դատական կարգով բողոքարկման հնարավորության իրավական խնդրի վերաբերյալ:
Պալատը, մասնավորապես, արձանագրել է, որ թեև անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը վարչական ակտ չէ, և դրա վերացման պահանջը չի կարող լինել վիճարկման հայցի առարկա, այդուհանդերձ, այդպիսի որոշման վերացմանն ուղղված պահանջները ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ճանաչման հայցի կանոններով:
Միաժամանակ պալատն արձանագրել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում կատարված և 09.01.2015 թվականին ուժի մեջ մտածլրացումներով օրենսդիրը նախատեսել է անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրայինիրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթիշրջանակներում հարկադիր կատարողի ընդունած որոշումների կամ կատարած գործողություններիարդյունքում անձի իրավունքների և օրինական շահերի իրավական պաշտպանության լրացուցիչկառուցակարգ, որը կարող է նույնքան արդյունավետ կերպով ապահվել անձի խախտվածիրավունքների գործնական վերականգնումը, որքան վարչական ակտով նախատեսված հանրայինիրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթհարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների անմիջական բողոքարկումը վարչականդատարան:
Գործին կարող եք ծանոթանալ այստեղ` Վարչական գործ թիվ ՎԴ/3540/05/14:
Իրավաբան.net