Հայաստանը հյուրընկալելու է Չինաստանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը

Հայաստանը հյուրընկալելու է Չինաստանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության հյուրընկալության ծախսերի վերաբերյալ մայիսի 3-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել, որում նշվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
2016 թվականի հունիսի 5-7-ը Չինաստանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջին փոխվարչապետ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակության (50 մարդ)՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել