ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը

Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել