ՅՈՒՆԻՍԵՖ-ը անհանգստացած է Միջերկրական ծովում փախստականների և միգրանտների մահերի թվով

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր տագնապն է արտահայտում անցյալ շաբաթ Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում միգրանտների և փախստականների մահվան դեպքերի առնչությամբ:  Ենթադրվում է, որ նրանցից շատերը առանց ուղեկցողի անչափահասներ են: Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակից:

Կանխատեսելով Լիբիայի և Իտալիայի միջև վտանգավոր անցակետերով երեխա միգրանտների թվի աճը ամռան ընթացքում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Իտալիայի կառավարության և իր գործընկերների հետ առաջիկայում կիրականացնի մի շարք գործողություններ ՝ պաշտպանության աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Անցակետով տեղաշարժվող երեխաների ճնշող մեծամասնությունն առանց ուղեկցողի դեռահասներ են, որոնք առերեսվում են սարսափելի չարաշահումների, շահագործման և մահվան հավանականության հետ իրենց ճամփորդության ամեն քայլափոխին:

«Այն պատմությունները, որոնք ես անձամբ եմ լսել այս ճամփորդությունն իրականացնող երեխաներից, սարսափազդու են: Ոչ մի երեխա դրա միջով չպետք է անցնի: Նրանց կյանքը մաքսանենգների ձեռքում է, որոնց միակ նպատակը նրանցից գումար կորզելն է», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպական փախստականների և միգրանտների ճգնաժամի  հատուկ համակարգող Մարի-Պիեր Պուարեն:

Միջինը 1000 առանց ուղեկցողի երեխաներ են ժամանել Իտալիա այս տարի, սակայն առաջիկա ամիսներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կանխատեսում է այս ցուցանիշի կտրուկ աճ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել