Զինծառայող է հանկարծամահ եղել

Մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը: Հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից:

Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել