19-ամյա վիրավոր զինծառայողը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ տեղեկացել են, որ Արցախում մարտական դիրքերում  ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ,  ընդունվել   «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կապ է հաստատել  կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանի հետ: Բժշկի փոխանցմամբ` տեղափոխումից անմիջապես հետո  իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ: 

Նշենք, որ վիրավոր զինծառայողի բուժման  մանրամասներն ամեն օր կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել